09.02.2024թ. արձանագրության բողոքարկման որոշում
24.02.2025

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը որոշեց բավարարել մեր վստահորդի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ակտի և որպես հետևանք հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշման։
Վարչական դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչվել հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կիրառության կանոնների ճշտության ստուգման` հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը չփոխանցելու հիմքով հարկային մարմնի կողմից կազմված ակտը և ընդունված որոշումը:
Արդյունքում՝ մեր վստահորդներին առաջադրված պարտավորությունը ≈ 300 000 ՀՀ դրամ = է 0 - ի
Արդեն իսկ Դատական տեղեկատվական համակարգի դատական գործերի որոնման համակարգում տեղադրված է դատարանի որոշումը։
Վարչական մարմինների հետ իրավահարաբերություններում Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք մեր փորձառու մասնագետներին, ովքեր բազմիցս դրական արդյունքներով են հանդես եկել՝ պաշտպանելով հարկ վճարողների օրինական շահերը։
