17.02.2025թ. վարչական ակտի բողոքարկման որոշում
03.06.2025

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը, բավարարելով Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի մասնագետի ներկայացրած դիմում-բողոքը, անվավեր ճանաչեց մեր վստահորդի նկատմամբ հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կիրառության կանոնների խախտման հիմքով կազմված վարչական ակտը:
Արդյունքում՝ առաջադրված պարտավորությունը ≈ 450 000 ՀՀ դրամ = է 0 - ի
Արդեն իսկ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրված է որոշումը` դիմում բողոքի առնչությամբ։
Վարչական մարմինների հետ իրավահարաբերություններում Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք մեր փորձառու մասնագետներին, ովքեր բազմիցս դրական արդյունքներով են հանդես եկել՝ պաշտպանելով հարկ վճարողների օրինական շահերը։
