18.11.2024թ. վարչական ակտի բողոքարկման որոշում
19.05.2025

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը վճռեց բավարարել մեր վստահորդի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ակտերի և որպես հետևանք հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշման։
Վարչական դատարանի վճռով անվավեր է ճանաչվել աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգման արդյունքում հարկային մարմնի կողմից կազմված ակտը և ընդունված որոշումը:
Արդյունքում՝ մեր վստահորդներին առաջադրված պարտավորությունը ≈ 750 000 ՀՀ դրամ = է 0 - ի
Արդեն իսկ Դատական տեղեկատվական համակարգի դատական գործերի որոնման համակարգում տեղադրված է դատարանի վճիռը` ստուգման ակտի և որոշման առնչությամբ։
Վարչական մարմինների հետ իրավահարաբերություններում Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք մեր փորձառու մասնագետներին, ովքեր բազմիցս դրական արդյունքներով են հանդես եկել՝ պաշտպանելով հարկ վճարողների օրինական շահերը։
