19.08.2025թ. վարչական ակտի բողոքարկման որոշում
12.05.2026
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը որոշեց բավարարել մեր վստահորդի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ակտի և դրա բողոքարկման արդյունքում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշման։
Վարչական դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչվել հսկիչ դրամարկղային մեքենայի (#ՀԴՄ) կիրառության կանոնների ճշտության ստուգման` ՀԴՄ կտրոն չտրամադրելու հիմքով հարկային մարմնի կողմից կազմված ակտը և ընդունված որոշումը:
Արդյունքում՝ մեր վստահորդներին առաջադրված պարտավորությունը ≈ 4.800.000 ՀՀ դրամ = է 0 - ի
Արդեն իսկ Դատական տեղեկատվական համակարգի դատական գործերի որոնման համակարգում տեղադրված է դատարանի որոշումը։
Վարչական մարմինների հետ իրավահարաբերություններում Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք մեր փորձառու մասնագետներին, ովքեր բազմիցս դրական արդյունքներով են հանդես եկել՝ պաշտպանելով հարկ վճարողների օրինական շահերը։