19.11.2025թ. վարչական ակտի բողոքարկման որոշում
05.02.2026
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի մեթոդաբանական աջակցությամբ անվավեր ճանաչվեց մեր հաճախորդի նկատմամբ կազմված վարչական ակտը։
Հարկային ծառայողի կողմից արձանագրվել էր խախտում առ այն, որ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չի ձևակերպվել։
Արձանագրված խախտման հիման վրա տնտեսվարողին առաջադրվել էր տուգանք` 250.000 ՀՀ դրամի չափով։
Տնտեսվարողը դիմել էր «Պրոֆ Փարթներս» հաշվապահական հաշվառման գրասենյակ։
Արդյունքում՝ առաջադրված պարտավորությունը ≈ 250 000 ՀՀ դրամ = է 0 - ի։
Վարչական մարմինների հետ իրավահարաբերություններում Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք մեր փորձառու մասնագետներին, ովքեր բազմիցս դրական արդյունքներով են հանդես եկել՝ պաշտպանելով հարկ վճարողների օրինական շահերը։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիային խորհրդատվության և աջակցության համար։
Ծառայությանը դիմելու և նախնական ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (093/99/95) 59 07 38 հեռախոսահամարով։