2023 թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը

18.02.2023

Սեմինար քննարկում

2023 թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին և պարզաբանվեցին 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած և 2023 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող միկրոձեռնարկատիրության համակարգի փոփոխությունները և իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգն ու ժամկետները։
Մարզերի անդամ հաշվապահները սեմինարին մասնակցեցին առցանց ռեժիմում։
Սեմինարը վարեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահի տեղակալ Տիգրան Շահբազյանը։