2023 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը

09.09.2023

Սեմինար քննարկում

2023 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը, որը վարեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահի տեղակալ Տիգրան Շահբազյանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեց ՀՀ Կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ կատարված փոփոխությունները, համաձայն որոնց ՀԴՄ կիրառող հարկ վճարողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով պետք է ապահովեն այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։ Քննարկվեց նաև հարկ վճարողների կողմից այդ տեխնիկական միջոցների ձեռքբերման և համապատասխան համակարգերի ներդրման գործընթացը: Պարզաբանվեցին հարկ վճարողների սպասարկման որակի հետ կապված կազմակերպչական, օրենսդրական և ծրագրային մի շարք այլ հարցեր:
Մարզերի անդամ հաշվապահների մի մասը սեմինարին մասնակցեցին հեռավար ռեժիմով։