2024 թվականի սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը

14.09.2024

Հարկային խորհրդատվություն

2024 թվականի սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը, որը վարեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Արտակ Մարգարյանը։
Սեմինարին ներկա էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը։ Վերջինս ներկայացրեց անդամ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված Ասոցիացիայի կողմից որդեգրված ռազմավարությունը և տեսլականը։
Սեմինարի ընթացքում պարզաբանվեցին հարկ վճարողների սպասարկման որակի հետ կապված կազմակերպչական, օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր: