23.08.2024թ. վարչական ակտի բողոքարկման որոշում

18.08.2025

23.08.2024թ. վարչական ակտի բողոքարկման որոշում

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը կրկին բավարարեց մեր վստահորդի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ակտի և դրա բողոքարկման առնչությամբ կայացված` հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշման։
Ըստ հարկային մարմնի կողմից կազմված ակտի` հարկ վճարողին առաջադրվել էր 500.000 ՀՀ դրամի չափով տուգանք` «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կանխիկ դրամով գումարի վճարման կամ ընդունման սահմանափակումները չպահպանելու առնչությամբ։
Հարկ վճարողը դիմել էր Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի վարչական ակտերի բողոքարկման մասնագետին։
Վերջինս, մանրակրկիտ ուսումնասիրելով հանգամանքները, բողոքարկեց տվյալ որոշումը։
Արդյունքում՝ մեր վստահորդին առաջադրված պարտավորությունը ≈ 500 000 ՀՀ դրամ  = է 0 - ի
Վարչական մարմինների հետ իրավահարաբերություններում Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք մեր փորձառու մասնագետներին, ովքեր բազմիցս դրական արդյունքներով են հանդես եկել՝ պաշտպանելով հարկ վճարողների օրինական շահերը։