28.02.2024թ. արձանագրության բողոքարկման որոշում
14.01.2025

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը կրկին բավարարեց մեր վստահորդի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ակտի և դրա բողոքարկման առնչությամբ կայացված` հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշման։
Ըստ հարկային մարմնի կողմից կազմված ակտի` հարկ վճարողին առաջադրվել էր 500.000 ՀՀ դրամի չափով տուգանք` ՀԴՄ կտրոն չտրամադրելու և «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումները չընդունելու, այդ թվում վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն չապահովելու առնչությամբ։
Հարկ վճարողը դիմել էր Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի վարչական ակտերի բողոքարկման մասնագետին։
Վերջինս, մանրակրկիտ ուսումնասիրելով հանգամանքները, բողոքարկեց տվյալ որոշումը։
Արդյունքում՝ մեր վստահորդին առաջադրված պարտավորությունը ≈ 500 000 ՀՀ դրամ = է 0 - ի
Վարչական մարմինների հետ իրավահարաբերություններում Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք մեր փորձառու մասնագետներին, ովքեր բազմիցս դրական արդյունքներով են հանդես եկել՝ պաշտպանելով հարկ վճարողների օրինական շահերը։
