30.03.2026թ. վարչական ակտի բողոքարկման որոշում
08.04.2026
Ուրախությամբ տեղեկացնում ենք, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի մեթոդաբանական աջակցության շնորհիվ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը, մեր կողմից ներկայացված դիրքորոշման հիման վրա, կարճել է հարկման ռեժիմի հայտարարության բացթողման առնչությամբ հարուցված վարչական վարույթը (վարույթը հարուցվել էր նախկին հաշվապահի բացթողման արդյունքում)։
Արդյունքում հնարավոր եղավ խուսափել զգալի ռիսկերից․ հակառակ դեպքում, շրջանառության հարկ վճարող տնտեսվարողը 2025 թվականի հունվարի 1-ից կհամարվեր ԱԱՀ վճարող և այլևս անխուսափելի կլիներ մեծ չափի հարկային պարտավորությունների կատարումը։
Վարչական մարմինների հետ իրավահարաբերություններում Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք մեր փորձառու մասնագետներին, ովքեր բազմիցս դրական արդյունքներով են հանդես եկել՝ պաշտպանելով հարկ վճարողների օրինական շահերը։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիային խորհրդատվության և մեթոդաբանական աջակցության համար։