Աղետի գոտիների տարածքներում աջակցության ծրագրերի մասին
27.08.2024
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 16-ից ուժի մեջ է մտել Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագիրը։
Ծրագրի նպատակն է աջակցել աղետի գոտիներ հայտարարված համայնքներում գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին կամ ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերին: Միաժամանակ 2024 թվականի օգոստոսի 16-ից ուժի մեջ է մտել նաև նշված մարզերում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը։ Որոշմամբ սահմանված են շահառուների շրջանակը, պատճառված վնասի դիմաց փոխհատուցման չափերը, դիմումի ներկայացման ժամկետները և այլ կարգավորումներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։