Անշարժ գույքի հարկով հարկման բազայի ճշգրտման մասին
24.02.2025
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարվել են լրացումներ, որոնց համաձայն՝ կադաստրային գնահատման հարկային տարվանից հետո մինչև անշարժ գույքի հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում, օրենսդրությամբ սահմանված հիմքերով, անշարժ գույքի հարկման բազան կարող է ճշգրտվել։ Անշարժ գույքի հարկման ճշգրտված բազան հիմք է ընդունվում 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հաջորդ կադաստրային գնահատման տարին ներառյալ ժամանակահատվածում անշարժ գույքի հարկի գումարների որոշման համար։
Սահմանվել են նաև հարկման բազայի ճշգրտման արդյունքում անշարժ գույքի հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ տույժեր չհաշվարկելու դեպքերը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։