Ապրանքների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգում փոփոխության մասին
29.04.2025
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգում։
Փոփոխությամբ հնարավորություն է տրվել արտադրողին (ներմուծողին) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների (բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների) վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը (ապրանքի վերաբերյալ հայերեն թարգմանությունը) սպառողին ներկայացնել նույնականացման (հսկիչ) նշանների միջոցով։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։