Արագածոտնի մարզ
22.10.2026

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Շուշանիկ Շուշանյանը և Գեորգի Գասպարյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Արագածոտնի մարզ՝ հանդիպելու Թալին քաղաքում գործող «Ֆինթայմ» հաշվապահական ընկերության անդամներին` տեղում ծանոթանալու նրանց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծմանը։
Հանդիպման ընթացքում կազմակերպվեց հարցուպատասխան, որի շրջանակում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում կարևորագույն սկզբունքին՝ կրթելով, որակավորելով և աջակցելով՝ նպաստել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտությունների ու պատասխանատվության բարձրացմանը։
