Արարատի մարզ

09.12.2021

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիային անդամություն

2021թ. դեկտեմբերի 9-ից դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ` Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ` Տիգրան Շահբազյանը, խորհրդատուներ` Հովհաննես Սարգսյանը և Հակոբ Դանիելյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Արարատի մարզ` հանդիպելու Վեդու, Մասիսի և Արտաշատի գործընկեր գրասենյակների անդամներին, տեղում ծանոթանալու վերջիններիս կողմից գործարարներին հաշվապահական և հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին:
Շրջայցի ընթացքում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանն ու Տիգրան Շահբազյանը Ասոցիացիայի անունից համագործակցության հուշագրեր ստորագրեցին ներքոնշյալ ուսումնական հաստատությունների տնօրենների հետ.
«Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ,
«Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր թիրախին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը: