Արարատի մարզ

29.10.2026

Արարատի մարզ

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Շուշանիկ Շուշանյանը, Գեորգի Գասպարյանը և Հակոբ Դանիելյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Արարատի մարզ՝ հանդիպելու Արարատ քաղաքում գործող «Բիզնես Ֆուլ Սերվիսիզ» հաշվապահական հաշվառման գրասենյակի անդամներին` տեղում ծանոթանալու նրանց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծմանը։
Հանդիպման ընթացքում կազմակերպվեց հարցուպատասխան, որի շրջանակում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում կարևորագույն սկզբունքին՝ կրթելով, որակավորելով և աջակցելով՝ նպաստել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտությունների ու պատասխանատվության բարձրացմանը։

Նկարներ և տեսանյութեր