Արարատի մարզ

06.11.2026

Արարատի մարզ

Նոյեմբերի 5-6-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Հակոբ Դանիելյանը, Գեորգի Գասպարյանը և Շուշանիկ Շուշանյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Արարատի մարզ՝ հանդիպելու Արտաշատ քաղաքում գործող «Ֆինտեքս Քընսալթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի և «Քո Խորհրդատուն» հաշվապահական գրասենյակի անդամներին` տեղում ծանոթանալու նրանց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծմանը։
Հանդիպումների ընթացքում կազմակերպվեցին հարցուպատասխաններ, որոնց շրջանակում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։
Ասոցիացիայի կողմից երկարամյա աշխատակից, «Քո Խորհրդատուն» հաշվապահական գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանին, որպես գնահատանքի և երախտագիտության նշան, հանձնվեց գրքային նվեր՝ արժևորելով նրա մասնագիտական նվիրվածությունն ու տարիների ներդրումը։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում կարևորագույն սկզբունքին՝ կրթելով, որակավորելով և աջակցելով՝ նպաստել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտությունների ու պատասխանատվության բարձրացմանը։

Նկարներ և տեսանյութեր