Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին տեղեկատվության ներկայացման նոր կարգի մասին
21.10.2026

Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը, տեղեկատվության ներկայացման և այդ տեղեկատվության հասանելիության կարգը։ Տեղեկատվությունը առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը հարկային մարմնին ներկայացնելու է այն դեպքերում, երբ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով կազմակերպությունների և ԱՁ-ների կողմից ՀՀ-ից ԵՏՄ անդամ այլ պետություններ արտահանվում և այդ պետությունների ԱՁ կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարվում են ապրանքներ: Նշված կարգավորումները ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
