Արհեստական բանականության կիրառումը՝ հաշվապահական ծառայությունների որակի բարձրացման նպատակով

04.11.2026

Արհեստական բանականության կիրառումը՝ հաշվապահական ծառայությունների որակի բարձրացման նպատակով

Նոյեմբերի 4-ին մեկնարկել է Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամների համար նախատեսված արհեստական բանականության (AI) գրագիտության դասընթացների շարքը։
Միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունել է Ասոցիացիայի հիմնադիր Վահագն Համբարձումյանը՝ ներկայացնելով նախաձեռնության նպատակը։ Այն է՝ զարգացնել Ասոցիացիայի անդամների գիտելիքներն ու հմտությունները արհեստական բանականության կիրառման ուղղությամբ՝ նպաստելով հաշվապահական ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը և մեխանիկական աշխատանքների կրճատմանը։
Դասընթացը վարել է Արշակ Ուլուբաբյանը՝ Լումիվերսի (նախկինում՝ reArmenia Academy) ներկայացուցիչը։ Առաջին հանդիպման ընթացքում ներկայացվել են արհեստական բանականության վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, դրա կիրառման հնարավորություններն ու աշխատանքային գործընթացներում օգտագործման առանձնահատկությունները։
Դասընթացների շարքը ներառելու է 7 հանդիպում, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան խորացնելու իրենց գիտելիքները և ծանոթանալու AI գործիքների գործնական կիրառությանը։
Ասոցիացիան կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման խթանումը՝ մասնագիտական աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու

Նկարներ և տեսանյութեր