Արհեստական բանականության ոլորտում ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին

20.01.2026

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի դեկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը: Ծրագրի իրականացման նպատակով աջակցությունը տրամադրվում է սուբսիդիայի հատկացման եղանակով։ Սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրվում է ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան հասանելիություն ստացած յուրաքանչյուր դիմողի օգտագործած ռեսուրսի արժեքի 100 տոկոսի չափով փոխհատուցում հատկացնելու մոտեցումը: Սահմանվել են նաև սուբսիդավորման տրամադրման այլ պայմաններ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։