Արմավիրի մարզ
18.05.2026
Մայիսի 15-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Լուսինե Մուրադյանը և Հակոբ Դանիելյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Արմավիրի մարզ` հանդիպելու Արմավիր քաղաքում գործող «Պրոֆհաշ Խորհրդատվական Կենտրոն» հաշվապահական ընկերության և վերջինիս «Մեծամոր» մասնաճյուղի անդամներին` տեղում ծանոթանալու իրենց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ հարցուպատասխան, որի շրջանակում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր թիրախին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը: