Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից ծանուցումների ուղարկման կարգի մասին

13.01.2026

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են ապահովագրված անձի կարգավիճակի ձեռքբերման կամ դադարեցման, ապահովագրավճար վճարողի կամ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու, ապահովագրավճար վճարելու պարտականության, ինչպես նաև դրա չափի, վճարման ժամկետների, վճարման կատարման կարգի, վճարման ուշացման կամ չվճարման և այդ հիմքով կարգավիճակի դադարեցման մասին ծանուցման կարգը, ըստ որի ծանուցումները ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերին և նոտարներին) ուղարկվում են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից՝ անհատական ծանուցման և հրապարակային ծանուցման ձևով՝ համապատասխան հիմքերն առաջանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։