Էլեկտրոնային դրամարկղի գրքի վարման առանձնահատկությունները
30.12.2023

2023 թվականի դեկտեմբերի 30-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց էլեկտրոնային դրամարկղի գրքի վարման առանձնահատկությունները։
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հարց ու պատասխանի ընթացքում Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: