Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության ոլորտների ընդլայնման մասին
06.08.2026
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ կառավարության սահմանած դեպքերում և ժամկետներում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վաճառքի իրականացման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դեպքերում։ Միաժամանակ սահմանվել է, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները չպահպանելու համար սահմանված տուգանքները կիրառվում են նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպքերում:
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։