Էներգետիկ ըմպելիքների վաճառքի սահմանափակումների մասին
20.03.2025
Հարգելի գործընկերներ.
Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների` մի շարք արգելքներ և սահմանափակումներ են սահմանվել էներգետիկ ըմպելիքների արտադրության և վաճառքի, ինչպես նաև գովազդի իրականացման կարգում։
Մասնավորապես, արգելվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը 18 տարին չլրացած անձանց, դրանց վաճառքը ավտոմատ ինքնասպասարկող սարքերով: Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված պահանջներին բավարարող առանձնացված սպառողական դարակաշարով։
Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, որով պատասխանատվություն է սահմանվել էներգետիկ ըմպելիքների իրացմանը և գովազդին ներկայացվող պահանջների խախտման համար։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2025 թվականի օգոստոսի 14-ից:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։