էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հարկային մարմնին տեղեկատվության տրամադրման մասին

24.02.2025

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում լիցենզիա ստացած, ինչպես նաև ջրային ոլորտում գործունեություն իրականացնող այլ անձանց կողմից հարկային մարմնին տրամադրվող տեղեկատվության ցանկը և տեղեկատվության տրամադրման կարգը: Մասնավորապես, հարկ վճարողները ամսական կամ եռամսյակային կտրվածքով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնելու իրենց կողմից բաժանորդներին կամ սպառողներին մատուցվող ծառայությունների շրջանակում մատակարարվող ապրանքների վերաբերյալ տեղեկություններ։ Որոշումն ուժի մեջ է մտնելու հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման համակարգում վերը նշված տեղեկությունների ներկայացման հնարավորության գործարկման օրվանից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։