Էներգետիկայի բնագավառում գույքի օտարման կամ ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացման կարգի մասին

26.08.2025

Էներգետիկայի բնագավառում գույքի օտարման կամ ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացման կարգի մասին

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից գործարքի առարկա բաժնեմասի և լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրանց նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման կամ դրանց նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը։
Մասնավորապես, սահմանվել է, որ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձը գրավոր ծանուցում է ՀՀ կառավարությանը՝ համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին: Վերջինս նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվելու կամ հրաժարվելու պարագայում կայացնում է որոշում՝ այդ մասին գրավոր ծանուցելով լիցենզիա ունեցող անձին, ինչպես նաև դիրքորոշում է ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ազգային անվտանգությանը կամ պետական շահերին վնասելու տեսանկյունից։
Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 8-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։