Գեղարքունիքի մարզ

16.09.2021

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի աշխատանքային շրջայցը Գեղարքունիքի մարզում

2021թ. սեպտեմբերի 16-ից սեպտեմբերի 18-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ` Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ` Տիգրան Շահբազյանը, խորհրդատուներ` Անի Ավանեսյանը, Հովհաննես Սարգսյանը և Հակոբ Դանիելյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Գեղարքունիքի մարզ` հանդիպելու Վարդենիսի, Մարտունու, Գավառի և Սևանի գործընկեր գրասենյակների անդամներին, տեղում ծանոթանալու վերջիններիս կողմից գործարարներին հաշվապահական և հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին:
Շրջայցի ընթացքում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը Ասոցիացիայի անունից համագործակցության հուշագրեր ստորագրեց ներքոնշյալ ուսումնական հաստատությունների տնօրենների հետ.
«Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ» ՊՈԱԿ,
«Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ,
«Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ,
«Գավառի պետական համալսարան» ՊՈԱԿ,
«Սևանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ,
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր թիրախին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը: