Գեղարքունիքի մարզ
22.05.2026
Մայիսի 19-21-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, անդամներ Արտակ Մարգարյանը և Հակոբ Դանիելյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Գեղարքունիքի մարզ` հանդիպելու Վարդենիս քաղաքում գործող «Բեսթֆին» Հաշվապահական Գրասենյակի, Գավառ քաղաքում գործող «Հավատարիմ Գործընկեր» Հաշվապահական ընկերության և Մարտունի քաղաքում գործող «Բեսթ-Ինվեստ» Հաշվապահական Կենտրոնի անդամներին` տեղում ծանոթանալու իրենց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին։
Հանդիպումների ընթացքում կազմակերպվեցին հարցուպատասխաններ, որոնց շրջանակներում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր թիրախին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը: