Գրաֆիտացված էլեկտրոդների՝ առանց հակագնացման տուրքի ներմուծման ընթացակարգի մասին

14.04.2026

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ հակագնագցման տուրքի վճարումից ազատված՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող գրաֆիտացված էլեկտրոդների ՀՀ տարածք ներմուծման ընթացակարգը: Որոշման գործողությունը տարածվում է 2026թ-ի հունվարի 18-ից մինչև 2031թ-ի հունվարի 18-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով գրանցված մաքսային հայտարարագրերի նկատմամբ: Որոշման կիրարկման իմաստով լիազոր մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։