Գովազդային վիճակախաղերի կազմակերպման նոր կարգավորումների մասին

17.08.2026

Հարգելի՛ գործընկերներ.
«Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով վերանայվել են գովազդային վիճակախաղի կազմակերպչին ներկայացվող պահանջները։ Միաժամանակ, գովազդատուի և գովազդակրի համար սահմանվել է վարչական պատասխանատվություն՝ գովազդային վիճակախաղի կազմակերպման և իրականացման գործընթացը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց պատվիրելու դեպքերի համար։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը գործողության մեջ դրվելու օրվանից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։