Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված գումարների հարկային հաշվառման կարգի փոփոխության մասին
07.04.2026
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվելու նաև պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի և դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների, այդ թվում՝ նաև լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները։ Այդ գումարների հաշվին կատարված ծախսերն էլ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ծախս չեն համարվելու։
Փոփոխությանը տրվել է հետադարձ ուժ՝ այն կիրառվում է 2021 թվականի հունվարի 1−ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։