Համալիր հարկային ստուգումների ցանկը չհրապարակելու մասին

19.06.2024

Համալիր հարկային ստուգումների ցանկ I Հարկային խորհրդատվություն

Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել ՀՀ հարկային օրենսգրքում, համաձայն որոնց 2024 թվականի հունիսի մեկից համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և դրանում փոփոխություններ կատարելիս հարկային մարմինը չի հրապարակի ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։