Համայնքի վարչական տարածքում ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման կարգի մասին
12.08.2026
Հարգելի՛ գործընկերներ.
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով սահմանվել է, որ համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման իրավունք ունեն միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած տնտեսավարող սուբյեկտները։
Նշված սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանվում են համայնքի ավագանու որոշմամբ: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի օգոստոսի 30-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։