Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի դուրս գրման և հաշվարկային փաստաթղթերի բացակայության դեպքում եկամտային հարկի հաշվարկման նոր կարգի մասին

27.11.2023

Հաշվարկային փաստաթուղթ I  RA Tax Code

Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ հարկային օրենսգրքում, որոնց համաձայն՝ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերը դուրս են գրվելու բացառապես էլեկտրոնային եղանակով՝ նշված փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության կողմից դրա կիրառման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելուց հետո: Միաժամանակ, 2025 թվականի հունվարի 1-ից՝ շրջանառության հարկ վճարողների կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի ձեռքբերումների համար հաշվարկվելու է եկամտային հարկ՝ բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի և Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռքբերման դեպքերի։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։