Հեղուկ վառելանյութի լցավորման կայանների տեխնիկական անվտանգության կանոնների մասին
06.10.2025
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայաններ շահագործող անձինք պարտավոր են շահագործվող կայանները, դրանցում կիրառվող տեխնոլոգիական սարքավորումները և պահեստարանները, ինչպես նաև իրենց գործունեությունը համապատասխանեցնել որոշմամբ սահմանված պահանջներին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։