ՀՀ Հարկային օրենսգրքի դրույթներ

01.03.2025

Մարտի 1-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց հետևյալ թեմաները.
1. Օրենսդրական փոփոխություններ
2. Կորուստների նվազեցում և փաստաթղթավորում (ԱԳԼՃԿ-ի առանձնահատկություններ)
3. Կառուցապատման գործունեության առանձնահատկություններ (շինարարություն)
4. Բեռնափոխադրումների առանձնահատկություններ
5. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձնահատկություններ
6. Լիզինգի առանձնահատկություններ
7. Շահութահարկի հաշվարկի աղյուսակ
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հարց ու պատասխանի ընթացքում Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: