ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները
04.03.2023
2023 թվականի մարտի 4-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքի ներքոնշյալ դրույթները.
- Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների սահմանափակումները (հոդված 113),
- Վարկերի և փոխառությունների գծով վճարվող տոկոսները (հոդված 114),
- Վարձակալական վճարները (հոդված 115),
- Ներկայացուցչական ծախսերը (հոդված 116),
- Գործուղման ծախսերը (հոդված 117),
- Կառավարման ծառայությունների ծախսերը (հոդված 118),
- Կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարները (հոդված 119),
- Այլ ծախսերը (հոդված 120)։
Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: