ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները
25.02.2023
2023 թվականի փետրվարի 25-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքի ներքոնշյալ դրույթները.
- Տրանսֆերային գնագոյացման ընդհանուր դրույթները (հոդված 360),
- Կիրառվող հասկացությունները (հոդված 361),
- Փոխկապակցված անձինք (հոդված 362),
- Վերահսկվող գործարքները (հոդված 363),
- Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը (հոդված 364),
- Գործարքների համադրելիությունը (հոդված 365),
- Համադրելիության ճշգրտումներ (հոդված 366),
- Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները (հոդված 367),
- Տրանսֆերային գնագոյացման մեթոդները (հոդված 368),
- Վերլուծության ենթակա կողմի ընտրությունը (հոդված 369),
- Բազմամյա տվյալների գնահատումը (հոդված 370),
- Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը (հոդված 371),
- Հարկ վճարողի համակցված վերահսկվող գործարքների գնահատումը (հոդված 372),
- Փաստացի տեղի ունեցած գործարքների ճանաչումը (հոդված 373),
- Հարկ վճարողի կողմից իրականացվող ճշգրտումները (հոդված 374),
- Վերահսկվող գործարքների մասին ծանուցումը (հոդված 375),
- Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը (հոդված 376),
- Փոխհամաձայնեցման ընթացակարգը (հոդված 377),
- Փոխհամաձայնեցման ընթացակարգը (հոդված 378)։
Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: