ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները
01.10.2022

2022 թվականի հոկտեմբերի 1-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքի ներքոնշյալ դրույթները.
- Գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները (հոդված 148),
- Արժեթղթերից ստացվող եկամուտները (հոդված 149),
- Եկամտային հարկի դրույքաչափերը (հոդված 150),
- Հաշվետու ժամանակաշրջանը (հոդված 151),
- Եկամտային հարկը հաշվարկելը և պահելը հարկային գործակալի կողմից (հոդված 152),
- Հարկային գործակալին եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից ազատելու դեպքերը (հոդված 153),
- Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի հաշվարկման կարգը (հոդված 154),
- Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարի հաշվարկման կարգը (հոդված 155),
- Եկամտային հարկի հաշվարկները և այլ փաստաթղթերը ներկայացնելը (հոդված 156),
- Եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը (հոդված 157),
- Եկամտային հարկի գումարի վճարումը (հոդված 158),
- Եկամտային հարկի գումարի վերադարձը և մուտքագրումը միասնական հաշվին (հոդված 159),
- Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձը (հոդված 160)։
Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: