ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները

24.09.2022

Provisions of the RA Tax Code

2022 թվականի սեպտեմբերի 24-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքի ներքոնշյալ դրույթները.

  • Եկամտային հարկը (հոդված 139),
  • Եկամտային հարկ վճարողները (հոդված 140),
  • Եկամտային հարկով հարկման օբյեկտը (հոդված 141),
  • Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները (հոդված 142),
  • Եկամտային հարկով հարկման բազան (հոդված 143),
  • Եկամուտների ստացման աղբյուրները (հոդված 144),
  • Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները (հոդված 145),
  • Գրավ դրված գույքի օտարումից ստացվող եկամուտը (հոդված 146),
  • Նվազեցվող եկամուտները (նվազեցումները) (հոդված 147)։

Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: