ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները

16.07.2022

Provisions of the RA Tax Code

2022 թվականի հուլիսի 16-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքի ներքոնշյալ դրույթները.

  • Պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը (հոդված 73),
  • Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը (հոդված 74),
  • Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկների ներկայացումը (հոդված 75),
  • ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մատակարարման գործարքների հարկման բազայի նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառությունը (հոդված 76),
  • ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը (հոդված 77)։

Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: