ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները
09.07.2022

2022 թվականի հուլիսի 9-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքի ներքոնշյալ դրույթները.
- Հարկային հաշիվների և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրումը (հոդված 66),
- Հարկային հաշիվների դուրսգրման սահմանափակումները (հոդված 67),
- Հարկային հաշիվների վավերացումը (հոդված 68),
- Հաշվետու ժամանակաշրջանը (հոդված 69),
- Պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը (հոդված 70),
- Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը (հոդված 71),
- Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները (հոդված 72):
Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: