ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները
09.04.2022

2022 թվականի ապրիլի 9-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց Հարկային օրենսգրքի ներքոնշյալ դրույթները.
- Շահութահարկի նվազեցումը (հոդված 127),
- Հաշվետու ժամանակաշրջանը (հոդված 129),
- Պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարի հաշվարկման կարգը (հոդված 130),
- Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարի հաշվարկման կարգը (հոդված 131),
- Շահութահարկը հաշվարկելը և պահելը հարկային գործակալի կողմից (հոդված 132),
- Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկման առանձնահատկությունները (հոդված 133),
- Շահութահարկի հաշվարկների ներկայացումը (հոդված 134),
- Շահութահարկի կանխավճարները (հոդված 135),
- Շահութահարկի գումարի վճարումը (հոդված 136),
- Անվճարունակ ճանաչման և (կամ) լուծարման գործընթացում գտնվող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից շահութահարկի գումարի վճարման առանձնահատկությունները (հոդված 137),
- Շահութահարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին (հոդված 138)։
Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: