ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները

19.03.2022

ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները

2022 թվականի մարտի 19-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց Հարկային օրենսգրքի ներքոնշյալ դրույթները.

  • Վարկերի և փոխառությունների գծով վճարվող տոկոսները (հոդված 114),
  • Վարձակալական վճարները (հոդված 115),
  • Ներկայացուցչական ծախսերը (հոդված 116),
  • Գործուղման ծախսերը (հոդված 117),
  • Կառավարման ծառայությունների ծախսերը (հոդված 118),
  • Կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարները (հոդված 119),
  • Այլ ծախսերը (հոդված 120)։ 

Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: