ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները

12.03.2022

Provisions of the RA Tax Code

2022 թվականի մարտի 12-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց Հարկային օրենսգրքի ներքոնշյալ դրույթները.

  • Նվազեցումները (հոդված 110),
  • Ծախսերը (հոդված 111),
  • Ծախս չհամարվող տարրերը (հոդված 112),
  • Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների սահմանափակումները (հոդված 113)։ 

Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: