ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները
26.02.2022

2022 թվականի փետրվարի 26-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց Հարկային օրենսգրքի 104-րդ, 105-րդ, 106-րդ և 107-րդ հոդվածները:
Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: