ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները

27.01.2022

ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները

2022 թվականի հունվարի 27-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին: Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով: Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածը: Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: