ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները
15.01.2022

2022 թվականի հունվարի 15-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին: Բոլոր շաբաթ օրերի պես այս շաբաթ օրը նույնպես հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով: Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց Հարկային օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածները: Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: